«Բարգավաճ Հայաստան»-ը հունիսի 11-ին խորհրդարանական լսումներ է նախաձեռնել
11:18 - 31 մայիսի, 2019

«Բարգավաճ Հայաստան»-ը հունիսի 11-ին խորհրդարանական լսումներ է նախաձեռնել

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունիսի 11-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Իրացման գոտիներ՝ առկա խնդիրներ և հնարավոր լուծումներ» խորագրով:

Ըստ Ազգային ժողովի, լրատվության և հանրության հետ կապերի վարչություն, լսումների նպատակն է բազմակողմանի քննարկման առարկա դարձնել Երևան քաղաքի իրացված և հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչների՝ տարիների ընթացքում լուծում չստացած խնդիրները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել