Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրվել Աննա Մարգարյանը
11:43 - 28 հունիսի, 2019

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրվել Աննա Մարգարյանը

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Աննա Ռազմիկի Մարգարյանին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 28-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում», - նշված է խորհրդարանի ղեկավարի հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել