Բելառուսի ու ՌԴ նախագահները քննարկել են մայիսի 9-ի միջոցառումների նախապատրաստական աշխատանքի ընթացքը |armenpress.am|
21:46 - 05 մայիսի, 2020

Բելառուսի ու ՌԴ նախագահները քննարկել են մայիսի 9-ի միջոցառումների նախապատրաստական աշխատանքի ընթացքը |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինտեգրացիոն կառույցներում համագործացությունը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքի ընթացքը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բելառուսի նախագահի աշխատակազմը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լուկաշենկոն ՌԴ նախագահին տեղեկացրել է տոնական շքերթի նախապատրաստական աշխատանքը և Բելառուսում տիրող ընդհանուր իրավիճակի մասին:

Մայիսի 3-ին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը զխորը գաղափարական և զգացմունքային նշանակություն ունի Բելառուսի համար, ուստի այն չի կարող չեղարկվել, չնայած որ համաճարակային իրավիճակ է: Նախագահը այլ պետությունների ղեկավարներին հրավիրել է Մինսկ մասնակցելու շքերթին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել