Բժիշկը կպարտավորվի կասկածի դեպքում պացիենտի մասին ոստիկանությունում հաղորդում ներկայացնել |armenpress.am|
11:12 - 06 մայիսի, 2020

Բժիշկը կպարտավորվի կասկածի դեպքում պացիենտի մասին ոստիկանությունում հաղորդում ներկայացնել |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրինագիծը, որով, ի թիվս այլ լրացումների, առաջարկվում է բուժաշխատողի համար որպես պարտականություն ամրագրել բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում ներկայացնելն այն դեպքերում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դա բռնության կամ հակաօրինական այլ գործողությունների արդյունք է:

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 117 «կողմ» ձայներ:

Նախագծով նախատեսվում է սահմանել անձնական տվյալների՝ մասնավորապես, բժշկական գաղտնիքի մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումներ՝ ներառյալ պատասխանատվություն նախատեսող դրույթներ. ապահովելու քաղաքացիների անձնական կյանքը, հարգելու մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների գաղտնիության պահպանման սահմանադրական իրավունքները:

Նախատեսվում է ամրագրել պացիենտների իրավունքների և պարտականությունների ավելի հստակ շրջանակ՝ ապահովելով նաև նրանց իրավունքների առավել արդյունավետ իրացումը, սահմանել իրավական հիմքեր և կարգավորումներ՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման և կիրառման համար: Նախատեսվում է օրենսդրորեն կանոնակարգել արտակարգ իրավիճակների, ռազմական, ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները, ճշգրտել բժշկական փորձաքննությունների ցանկը, լրացնել օրենսդրական բացերը, սահմանել պարտադիր դատբաժշկական փորձաքննությունների դեպքերը և ձևերը:

Առաջարկվում է նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար որպես պատականություն ամրագրել ՀՀ ոստիկանություն, բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ հաղորդում ներկայացնելն այն դեպքերում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դա բռնության կամ հակաօրինական այլ գործողությունների արդյունք է: Առաջարկվում է բժշկական օգնության և սպասարկման առանձին ենթատեսակների համար սահմանել լիցենզիայում նշված վայրից դուրս վերջիններիս իրականացման հնարավորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել