Բնակիչները բողոքում են գրունտային ճանապարհից, քաղաքապետարանից պատասխանում են՝ բյուջեն չի հերիքում |tert.am|

06:50 - 26 հուլիսի, 2019

tert.am: Էրեբունի 3-րդ և 4-րդ զանգվածի բնակիչները բողոքում են՝ ո՛չ խմելու ջուր ունեն, ո՛չ էլ կարգին ճանապարհ:

Ասում են, որ քաղաքապետարանն ասֆալտի կտորտանք է տրամադրել, սակայն դա քիչ է, իսկ կատարած աշխատանքն էլ ջուրն է գնում, քանի որ ճանապարհի միայն մի հատվածն են ասֆալտապատել: Նրանք քաղաքապետարանից պահանջում են, որ տրամադրեն տեխնիկա, որպեսզի ճանապարհի հարթեցման աշխատանքներն էլ կատարեն:

«Մենք բոլորս թոշակառու մարդիկ ենք, սակայն բոլորս փող ենք հավաքել, ընդհանուր առմամբ ունենք 500 հազար դրամ: Եթե տեխնիկան իրենք տրամադրեն, մենք էլ այդ գումարով խճաքարը հանքից կտեղափոխենք այստեղ»,- ասաց բնակիչներից Սերգեյ Գրիգորյանը:

Քաղաքապետարանի շինարարության ու բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանն էլ ասաց, որ ոչ մի ասֆալտապատող ընկերություն պարտավոր չի ասֆալտի տաշվածքն անգամ իրենց ցուցումով տանի որևէ տեղ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել