Բորիս Ջոնսոնը հնարավոր Է համարել Իրանի միջուկային գործարքի փոխարինումը «Թրամփի գործարքով» |armenpress.am|
10:47 - 14 հունվարի, 2020

Բորիս Ջոնսոնը հնարավոր Է համարել Իրանի միջուկային գործարքի փոխարինումը «Թրամփի գործարքով» |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես Է եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) նոր համաձայնագրով փոխարինելու օգտին՝ ԱՄՆ-ի պայմաններով, եթե ԳՀՀԾ-ն պահպանել չհաջողվի:

«Եթե մենք ազատվենք դրանից (ԳՀՀԾ-ից), այդ ժամանակ մեզ անհրաժեշտ կլինի փոխարինում, ԳՀՀԾ-ի խնդիրն այն Է, որ ամերիկյան տեսակետով այն վատն Է, այն սպառվել Է, բացի այդ այն համաձայնեցվել Է (ԱՄՆ-ի նախկին) նախագահ (Բարաք) Օբամայի կողմից, եւ նրանց (ամերիկյան) տեսակետով այն շատ թերություններ ունի: Բայց եթե մենք պատրաստվում ենք ազատվել դրանից, եկեք այն փոխարինենք, եկեք այն փոխարինենք «Թրամփի գործարքով», եւ դա գերազանց ելք կլինի իրադրությունից: (ԱՄՆ-ի) նախագահ (Դոնալդ) Թրամփը գերազանց գործարար Է»,- ասել Է Ջոնսոնը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները հետեւողականորեն հանդես Էին գալիս ԳՀՀԾ-ի պահպանման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել