Բուժաշխատողներն ու թոքաբորբով հիվանդները կթեստավորվեն․ Նիկոլ Փաշինյան |panarmenian.net|
11:47 - 09 ապրիլի, 2020

Բուժաշխատողներն ու թոքաբորբով հիվանդները կթեստավորվեն․ Նիկոլ Փաշինյան |panarmenian.net|

panarmenian.net: Բոլոր բուժաշխատողները, ինչպես նաև վիրուսային հիվանդություն և թոքաբորբ ունեցող պացիենտները կթեստավորվեն։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ թեստավորումը կսկսվի ապրիլի 10-ից։

Վարչապետը հայտնել է նաև, որ 40 օրվա կտրվածքով տվյալների համակարգում 12 անճշտություն է հայտնաբերվել, ինչը թույլատրելի է նման պայմաններում։ Նա հավելել է, որ կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 921-ի՝ հաշվի առած նաև այդ 12 անճշտությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել