tert.am: Ինչու լեզվի և պատմության նկատմամբ նույն կառավարությունը չի որդեգրում հստակ քաղաքականություն: Այս մասին ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Արշալույս Գալստյանը:

Նրա կարծիքով՝ չպետք է հայտարարվի, թե «Հայոց լեզուն» 15-20 դասախոսի խնդիր է, և դասավանդումը թողում են բուհերի հայեցողությանը: «Իմ տպավորությունն այնպիսին է, որ փորձ է արվում խնդիրը տեղափոխել այլ հարթություն, թե սա ժամերի կռիվ է, կուսակցական պայքար է մարդու դեմ, մինչդեռ, ես կարծում եմ՝ սա ուսանողների ինքնաբուխ ակցիա է, որը, հույս ունեմ, կշարունակվի»,- ասաց նա:

Ըստ դասախոսի՝ պետք է խնդիրը բովանդակային կողմով քննարկել և «Հայոց լեզվին» ու «Պատմությանը» տալ պետական հստակ կարգավիճակ և ոչ թե սա վերագրվի բուհերին ինքնավարություն տալուն: «Բուհերի ինքնավարության մասով ավելի խոցելի կետ ունենք այդ նույն նախագծում: Նախատեսված է ձևավորել 12 հոգանոց կառավարման խորհուրդ, որից վեցին նշանակում է նախարարը: Սա բուհին ինքնավարություն է տալիս»,- ասաց նա: