Բուքմեյքերական գրասենյակները կփակվեն 1,5 տարուց, իսկ լցակայանների խաղային ավտոմատները կհանվեն 10 օրում
05:30 - 27 մայիսի, 2019

Բուքմեյքերական գրասենյակները կփակվեն 1,5 տարուց, իսկ լցակայանների խաղային ավտոմատները կհանվեն 10 օրում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Վիճակախաղերի մասին» օրենքում կատարվելիք փոփոխություններին: Նա նշում է․

«Բուքմերական ընկերությունների հետ կապված

Ալեն Սիմոնյանի (Alen Simonyan) հեղինակած՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երկար քննարկումներից հետո արժանացավ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը։

Սակայն պրն Սիմոնյանի առաջարկած նախնական տարբերակի մեջ մի քանի փոփոխություններ են լինելու։

Բուքմեքերական գրասենյակների գործունեությունը արգելելու դրույթը ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերից։ Այսինքն, այս առումով ընկերությունները 1.5 տարի ժամանակ ունեն հարմարվելու տեղի ունենալիք սահմանափակումներին։

Չի լինի նաև 500 մլն դրամ ֆինանսական երաշխիքի պահանջը։

Ինչ վերաբերում է գազալցակայաններում և այլ վայրերում տեղադրված ավտոմատացված սարքավորումներին, ապա դրանք կարգելվեն օրենքը հրապարակվելուց հետո՝ 10 օրյա ժամկետում։

Միևնույն ժամանակ, մինչև գրասենյակների փակվելը, բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կմշակվի օրենսդրական փաթեթ՝ օնլայն խաղադրույքներ կատարելու հասանելիությունը սահմանափակելու համար։

Առաջիկայում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կընդունվի նաև վիճակախաղերի և շահումով խաղերի գովազդը կտրուկ սահմանափակող օրենքի նախագիծը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել