Բրիտանացիների մեծամասնությունը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը. հարցում |news.am|
10:54 - 25 մայիսի, 2019

Բրիտանացիների մեծամասնությունը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը. հարցում |news.am|

news.am: Բրիտանիայի քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ երկիրը քաղաքական թեժ ճգնաժամում է գտնվում, որից դուրս գալու համար հարկավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որոնք շաբաթ ներկայացրել է Sky News հեռուստալիքը:

Մայիսի 24-ին 1000 մարդու շրջանում անցկացված հարցումից հետեւում է, որ ներկայիս իրավիճակը ճգնաժամ է, իսկ հակառակ կարծիքին է հարցվածների 27 տոկոսը:

Ընդ որում հարցվածների 54 տոկոսը կարծում է, որ ժամանակն է հայտարարել արտահերթ ընտրությունների անցկացման մասին: 36 տոկոսը սակայն այդպես չի կարծում:

Հարցումը ցույց է տվել, որ բրիտանացիների մեկ քառորդը վստահ է, որ Բրիտանիան վերջին մի քանի տարում ավելի բաժանված է դարձել: Այսպես է պատասխանել հարցվածների 73 տոկոսը: Հակառակ կարծիքին է հարցվածների 10 տոկոսը, մինչդեռ 6 տոկոսը չի կարողացել կողմնորոշվել այս հարցում:

Ուսումնասիրությունն անցկացվել է այն օրը, երբ Բրիտանիայի վարչապետ եւ Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ հունսի 7-ին կհեռանա կուսակցության ղեկավարի պաշտոնից Brexit-ը իրականացնել չկարողանալու պատճառով:

Նա կմնա վարչապետի պաշտոնում, մինչեւ որ կուսակցությունը չընտրի նոր ղեկավարին: Այս գործընթացը պետք է սկսվի հունիսի 10-ին եւ ավարտվի հուլիսի վերջին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել