Գագիկ Ծառուկյանը երեկ չի ներկայացել հարցաքննության. ՔԿ |pastinfo.am|
06:47 - 13 հունիսի, 2019

Գագիկ Ծառուկյանը երեկ չի ներկայացել հարցաքննության. ՔԿ |pastinfo.am|

pastinfo.am: ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ չի ներկայացել նախաքննական մարմին՝ հարցաքննության։ Այս մասին հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը. «Գագիկ Ծառուկյանը նախաքննական մարմնին երեկ հարցաքննության չներկայանալու պատճառների մասին չի հայտնել»։

Հարությունյանը փոխանցեց նաեւ, որ հունիսի 11-ին Ծառուկյանն առձեռն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը:

Հարությունյանի փոխանցմամբ՝ գործով դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան, եւ այլ պատգամավորներ չեն հրավիրվել հարցաքննության։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել