Գագիկ Ծառուկյանի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ քննիչի որոշումը բողոքարկել ենք Դատախազություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՈ ՍԴԿ մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը։ 

«Առաջիկայում այդ թեմայով հանդես կգանք մամուլի ասուլիսով, որի տեղի և ժամի մասին հայտարարություն կտարածենք»,-ասված է գրառման մեջ։