Գագիկ Ջհանգիրյանի արդարացումը շատ կարևոր իրադարձություն էր. Վլաիմիր Կարապետյան |aysor.am|
10:35 - 19 սեպտեմբերի, 2019

Գագիկ Ջհանգիրյանի արդարացումը շատ կարևոր իրադարձություն էր. Վլաիմիր Կարապետյան |aysor.am|

aysor.am։ Մենք շատ վճռական քայլեր ենք իրականացնում դեպի իրավական պետություն։ Կարծում եմ՝ Գագիկ Ջհանգիրյանի արդարացումը շատ կարևոր իրադարձություն էր։ Արդարացումը պետք է շարունակական լինի, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով վճռաբեկ դատարանի կողմից Ջհանգիրյանի արդարացման փաստին։

«Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ շատ անարդար են վարվել թե նախկին իշխանությունները, թե կից գործող դատական համակարգը։ Սա շատ լավ օրինակ կարող է հանդիսանալ այն մարդկանց համար, որոնք նախանձախնդիր են և պայքարելու են իրենց իրավուքնները վերականգնելու համար։ Կարծում եմ՝ արադարացումներ դեռ պետք է լինեն», - նշեց խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել