«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է բնակչության համար գազի գինը նվազեցնել 2.3%-ով
14:44 - 01 ապրիլի, 2020

«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է բնակչության համար գազի գինը նվազեցնել 2.3%-ով

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մտադիր է դիմել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)` սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հարցով։ Ինչպես տեղեկանում ենք ընկերության հայտարարությունից, որը հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում, մտադիր են բարձրացնել արտոնյալ խավի համար սահմանված սակագները՝ տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազ սպառողների, բայց միևնույն ժամանակ նվազեցնել ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառողներին վաճառվող գազի գինը. այս երկրորդ շեմը, ըստ էության, վերաբերում է բնակչության հիմնական հատվածին։

Մասնավորապես, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար այսօր տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի դիմաց գանձվում է 100 000  դրամ։ Նախատեսվում է այդ գումարը մեծացնել մոտ 36%-ով և սահմանել 135 909.6 դրամ։

Միևնույն ժամանակ առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառողների համար վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի դիմաց այսօր գանձվող 139 000 դրամը նվազեցնել 2.3%-ով՝ սահմանելով 135 909.6:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել