«Գազպրոմ նեֆտ»-ը սկսում է Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլիով |24news.am|
06:54 - 07 հունիսի, 2019

«Գազպրոմ նեֆտ»-ը սկսում է Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլիով |24news.am|

24news.am։ «Գազպրոմ նեֆտ»-ը սկսում է Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլիով և մտադիր է շուտով ռուբլիով հաշվարկի անցնել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, լրագրողներին հայտնել է «Գազպրոմ նեֆտ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Դյուկովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Մեր պայմանագրերը հնարավորություն են տալիս ցանկացած պահի անցնել յուանի կամ եվրոյի, ու մատակարարումների մի մասը, համապատասխանաբար, հաշվվում է այդ արժույթով։

Ավելին, այս տարվանից մենք սկսել ենք Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլիով և մեր ծրագրերում է մոտ ապագայում ռուբլիով մատակարարումների անցնել ԵԱՏՄ-ի շրջանակներում», - ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել