Գառնու տաճարի տարածքում էլեկտրոնային երաժտության փառատոն կկազմակերպվի
10:00 - 02 մայիսի, 2019

Գառնու տաճարի տարածքում էլեկտրոնային երաժտության փառատոն կկազմակերպվի

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում էլեկտրոնային երաժտության փառատոն կկազմակերպվի։ Կառավարությունը հավանություն տվեց Գնման գործընթաց կազմակերպելու մասին հարցին, որը ներկայացրեց մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը։

Ըստ նրա՝ առաջարկվում է թույլատրել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտարային կազմակերպությանը՝ 6,000.0 հազ. դրամի շրջանակներում, «Triangulum Community» ընկերության հետ համատեղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպել էլեկտրոնային երաժտության փառատոն, և այն իրականացնել մեկ անձից գնում կատարելու ձևով։

Տիգրան Գալստյանն ասաց․ ««Cercle» ընկերություն կա, որն էլեկտրոնային երաժշտությամբ է զբաղվում, հիմնականում՝ պատմամշակութային հուշարձանների տարածքում, որոնց թվում են ԱՄՆ Ազատության արձանը, Փարիզի Էյֆելյան աշտարակը կամ հին հռոմեական Օրանժ թատրոնը։ Էլեկտրոնային փառատոնը հեռարձակվում է սոցիալական ցանցերով, յութուբով, որն ունենում է 10-30 մլն դիտում։ Սրա հիմնական նպատակն է թե՛ հանրահռչակել ՀՀ-ը, թե՛ հուշարձանը և թե՛ զարգացնել զբոսաշրջությունը։ Այսինքն՝ ծրագրի հիմանական նպատակն է գովազդ ապահովել Հայաստանի Հանրապետության համար՝ աշխարհին ցույց տալու, որ մենք ունենք Գառնու պես տաճար։ 

Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ «Cercle»-ը իրականացնում է այսպիսի միջոցառում»։

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց․ «Ասում են՝ այս փառատոնը շատ մեծ ուշադրություն է կենտրոնացնելու Հայաստանի վրա, և զբոսաշրջիկների մեծ խմբեր են գալիս Հայաստան, որպեսզի մասնակցեն»։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել