Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավերել են հիվանդանոցը. Գեղարքունիքի մարզպետը մանրամասնում է |armtimes.com|
01:16 - 29 ապրիլի, 2020

Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավերել են հիվանդանոցը. Գեղարքունիքի մարզպետը մանրամասնում է |armtimes.com|

armtimes.com: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում հնչած կրակոցներին հաջորդած վենդետայի առնչությամբ մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է, որ իրավիճակն այս պահին վերահսկվում է մեծ թվով իրավապահների կողմից. «Վիճակը կայունացել է, ոստիկանական մեծ ուժեր կան Գավառում, իրավապահ բոլոր կառույցներն աշխատում են»:

ՀԺ-ի հարցին՝ ինչպես է պատահել, որ սպանվածի հարազատները ոստիկանական ուժերի կողմից հսկվող հիվանդանոց են ներխուժել ու վիրավորներին վնասվածքներ պատճառել, մարզպետը պատասխանեց, որ ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, որոնք ջարդուփշուր են արել հիվանդանոցը: «Ես ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը այդ պահին գտնվել ենք դեպքի վայրում, եւ տեղեկությունները, թե ոստիկանապետը եղել է հիվանդանոցում՝ ներխուժման ժամանակ, իրականությանը չեն համապատասխանում: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիները եղել են 500-ից ավելի, միաժամանակ ջարդել են հիվանդանոցի դռներն ու պատուհանները, սենյակները, տարբեր մուտքերից ներս են մտել»,-ասաց մարզպետը՝ չբացառելով, որ ներխուժման հետեւանքով հնարավոր է լինեն նաեւ տուժած ոստիկաններ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր կրակոցներ են հնչել, որի հետևանքով կա 2 զոհ, 4 քաղաքացու տեղափոխել էին հիվանդանոց։ Հիվանդանոցում նրանցից երկուսին սպանել են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել