Գավառում տեղի ունեցած միջադեպերով Ոստիկանության ՆԱՎ-ում նշանակվել է ծառայողական քննություն |armtimes.com|
17:10 - 01 մայիսի, 2020

Գավառում տեղի ունեցած միջադեպերով Ոստիկանության ՆԱՎ-ում նշանակվել է ծառայողական քննություն |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած միջադեպերով ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն:

Այս մասին տեղեկացրին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները, մարզպետի խոսքով՝ մոտ 500 հոգի, շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու: Հիվանդանոցում արդեն գրանցվել էր երկրորդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ եւ վնասվածքներ հասցրել վիրավորներից մի քանիսին: Ընդհանուր առմամբ, վիրավորվել էր 5 հոգի, այդ թվում՝ հիվանդներից մեկի խնամողը: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանք տեղափոխվել էին Երեւան, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել