Գեղամ Գևորգյանը Մոսկվայում կմասնակցի Մրցակցության հարցերով միջազգային կլոր սեղան-խորհրդակցությանը
10:51 - 18 հունիսի, 2019

Գեղամ Գևորգյանը Մոսկվայում կմասնակցի Մրցակցության հարցերով միջազգային կլոր սեղան-խորհրդակցությանը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու հունիսի 19-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված Մրցակցության հարցերի վերաբերյալ միջազգային կլոր սեղան-խորհրդակցությանը։

Միջոցառման նպատակն է ԵԱՏՄ անդամ-պետությունների տարածքում գործող օտարերկրյա ընկերությունների շրջանում բարձրացնել մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունների և գործունեության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։

Կլոր սեղան-խորհրդակցությանը մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաև այլ երկրների մրցակցային մարմինների, օտարերկյա կազմակերպությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ինտեգրացիոն միավորումներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել