Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում նշում են ՀՀ Քաղաքացու տոնը |armenpress.am|
08:40 - 27 ապրիլի, 2019

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում նշում են ՀՀ Քաղաքացու տոնը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ քաղաքացու տոնը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում հանդիսավորությամբ ու ծառատունկով մեկնարկեց ապրիլի 27-ին՝ ժամը 10-ից՝ կենտրոնական հրապարակի տարածքում:

Տոնակատարությանը մասնակցում են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզից ընտրված ՀՀ ԱԺ պատգամավորներ, Գեղարքունիքի մարզի քաղաքային ու գյուղական բոլոր համայնքների ղեկավարները, կրթամշակութային ու առողջապահական հաստատությունների տնօրեններն ու աշխատակիցները, ուժային կառույցների ներկայացուցիչները, ուսանողներն ու դպրոցականները, բազմաթիվ անհատ քաղաքացիներ:

«Օգտվելով առիթից՝ Քաղաքացու օրվա առթիվ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հատկապես Գեղարքունիքի մարզի բնակիչներին:Քանի որ այս տոնը մենք առաջին անգամ ենք նշում, որոշեցինք այս տարի այն կազմակերպել միայն մարզկենտրոնում՝ մյուս համայնքների մասնակցությամբ, իսկ հաջորդ տարի արդեն այն շուքով կնշվի մարզի բոլոր բնակավայրերում:Օրը հագեցած է տոնական բազմաբնույթ ու հետաքրքիր միջոցառումներով:

Իսկ ինչո՞վ է կարեւոր ու առանձնահատուկ այս տոնը: Մենք այսօր արդեն հիշատակում ու կարեւորում ենք այն փառահեղ օրերը, երբ մեր երկրում դրսեւորվեց քաղաքացիական բարձր գիտակցություն, երբ իրականացվեց հեղափոխության մի տեսակ, որը յուրահատուկ էր, յուրօրինակ, եւ այն աշխարհում ոչ մի տեղ չի կրկնվել:

Այդ հեղափոխությունը մենք իրականացրինք երգով, պարով, սիրով, առանց արյան:Այս տոնը պետք է նշենք ամեն տարի ու ամրագրենք, որ այսուհետ երկրի իշխանությունը պատկանում է միայն ժողովրդին, ու մեր երկրի քաղաքացին է որոշելու պետության ճակատագիրը:

Այժմ յուրաքանչյուր քաղաքացուց է կախված մեր երկրի զարգացման ընթացքը, քանի որ նա է համարվում գլխավոր արժեքը Հայաստանի Հանրապետությունում, ու այսուհետ այդպես է լինելու: Բոլորիդ մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն»,-ողջույնի խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել