Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ:Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Հակոբյանն ազատվել էր գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից։

Բացի այդ, նա նշել է, որ կառույցում մի քանի այլ նշանակումներ էլ են արվել.

«Գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ»,- նշել է Հովհաննիսյանը։