ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով), բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու։

Այս մասին քիչ առաջ հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։