factor.am:  Խորհրդարանական դիվանագիտությունը բավական ակտիվ ուղղություն է և պատգամավորների հետ հանդիպումներն արդյունավետ եմ համարում։ Այդ մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում իշխող ուժի պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Պաշտոնյան կարծում է, որ այս ուղղությամբ շփումները կարևոր նշանակություն ունեն։

Նախարարն ընդգծեց, որ Ադրբեջանի հետ գերիների փոխանակման հարցով գործընթացը  ամենազգայուն հարցերից է, նորություն դեռ չկա, բայց այս ուղղությամբ գործընթացը շարունակվում է։ Նախարարն անդրադարձավ նաև ՌԴ կառավարության փոփոխությանը՝ շեշտելով, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն ամուր հիմքեր, հարուստ օրակարգ և բոլոր ձևաչափերում աշխատանքներն ակտիվ են և արդյունավետ։