Գերմանիայում երթի մասնակիցների վրաերթի հետեւանքով տուժածների թիվն անցել Է 50-ից |armenpress.am|
15:44 - 25 փետրվարի, 2020

Գերմանիայում երթի մասնակիցների վրաերթի հետեւանքով տուժածների թիվն անցել Է 50-ից |armenpress.am|

armenpress.am: Առնվազն 50 մարդ Է տուժել, այդ թվում՝ 18 երեխա, Գերմանիայի Ֆոլկմարզեն քաղաքում (Հեսենի դաշնային երկրամաս) ավտոմոբիլով կառնավալային երթի մասնակիցներին վրաերթի ենթարկելու հետեւանքով, փետրվարի 25-ին հայտնել Է Bild տաբլոիդը:

Ավտոմոբիլի վարորդը հայտնի Է ոստիկանությանը, նա Ֆոլկմարզենի 29-ամյա բնակիչ Է: Հրատարակության տեղեկատվությամբ՝ նա այժմ գտնվում Է հիվանդանոցում ծանր վերքերով: Հետաքննությունը գտնում Է, որ տղամարդը բազմությանը վրաերթի Է ենթարկել կանխամտածված, գլխավոր դատախազությունը գործը հետաքննում Է որպես մահափորձ: Հանցագործության դրդապատճառն առայժմ հայտնի չԷ:

Ավելի վաղ ասվել Էր, որ Ֆոլկմարզենում միջադեպի հետեւանքով տուժել Է ավելի քան 30 մարդ: Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով տղամարդն ավտոմեքենայով մխրճվել Է բազմության մեջ՝ խոյահարելով արգելափակոցը: Ականատեսները հայտնել են, որ վարորդը ավտոմբիլը միտումնավոր ուղղել Է երեխաների վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել