Գերմանիան այլևս Թուրքիայից փախստականներ չի ընդունի |ermenihaber.am|
13:22 - 19 մարտի, 2020

Գերմանիան այլևս Թուրքիայից փախստականներ չի ընդունի |ermenihaber.am|

ermenihaber.am: Կորոնավիրուսի համավարակի դեմ տարվող կանխարգելիչ միջոցառումների շրջականում Գերմանիան ժամանակավորապես դադարեցնում է Թուրքիայից փախստականների ընդունման ծրագիրը։

Գերմանիայի ներքին գործերի նախարարության կողմից միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչություն (BAMF) ուղարկված գրության համաձայն՝ ծրագիրը կասեցվել է անորոշ ժամանակով։ 

Ներքին գործերի նախարարության խոսնակ Սթիվ Ալթերը նշել է, որ գրությունը BAMF-ին ուղարկվել է մարտի 17-ին։ Նրա խոսքով՝ ծրագիրն ամեն դեպքում հնարավոր չէ իրականացնել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ուղևորափոխադրումների ներկայիս սահմանափակումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել