Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ |armtimes.com|
14:57 - 25 նոյեմբերի, 2019

Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ |armtimes.com|

armtimes.com:  ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Այս մասին  ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օջանյանյանը: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար»,- հավելեց Օհանջանյանը:

Սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հայտնել էր, որ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է Հատուկ քննչական ծառայություն, նա ասել է, որ գտնվում է արտերկրում և 15-ից 20 օրվա ընթացքում կվերադառնա:


Դրա նախորդ օրը Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, և դրանում շոշափվում էին նաեւ Կոստանյանի եւ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի անունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել