Գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկվում է կորոնավիրուսի թեստերի արտադրություն սկսելու հարցը

 |armenpress.am|
19:44 - 31 մարտի, 2020

Գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկվում է կորոնավիրուսի թեստերի արտադրություն սկսելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում է թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը: Այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

«Մենք մեր գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը: Հումքի ապահովման առումով մենք նույնպես նրանց կաջակցենք: Այս փուլում փորձում ենք նաև հասկանալ, որքանով կարող ենք հատուկ սարքավորումներ ներմուծել, որ թեստերը ավտոմատացված ռեժիմով իրականացվեն:  Այս պահին նախնական պլանավորվում է 100 հազար թեստերի արտադրություն, եթե բոլոր պայմանները կարողանանք ապահովել»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ մոտ օրերս մոտ 60 հազար թեստ են ստանալու դրսից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել