Գլխավոր դատախազություն հանձնվեց Բերձորյան ահաբեկչության վերաբերյալ հաղորդումը. Սասնա ծռեր |news.am|
12:12 - 30 հուլիսի, 2019

Գլխավոր դատախազություն հանձնվեց Բերձորյան ահաբեկչության վերաբերյալ հաղորդումը. Սասնա ծռեր |news.am|

news.am: Այսօր՝ 2019 թ. հուլիսի 30-ին Երեւան-Ստեփանակերտ հեռուսատակամրջի ձեւաչափով տեղի ունեցավ Սասնա Ծռեր համահայկական շարժման մամուլի ասուլիս:

Ասուլիսի թեման էր՝ Բերձորի պետական ահաբեկչության մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Բանախոսները՝ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության անդամներ Գարեգին Չուգասզյանը եւ Ռուզաննա Եղնուկյանը, Սասնա Ծռեր արցախյան կուսակցության քարտուղարության անդամներ Գեղամ Գրիգորյանը եւ Գագիկ Եսայանը, ինչպես նաեւ փաստաբան Արայիկ Պապիկյանը, անդրադարձան 2015 թ. հունվարի 31-ին Բերձորի մոտակայքում Սերժ Սարգսյանի գլխավորած հանցավոր ռեժիմի հրահանգով Հիմնադիր խորհրդարանի խաղաղ ավտոերթի մասնակիցների նկատմամբ ռեժիմի Ստեփանակերտյան մասնաճյուղի կազմակերպած զանգվածային բռնության դեպքերին, որոնք իրենց մասշտաբով ու դաժանությամբ զիջում էին միայն Մարտի 1-ին:

Նրանք, մասնավորապես, հիշեցրեցին, թե ինչպես է Ստեփանակերտյան ղեկավար բանդան, որ այսօր էլ կառավարում է Արցախում, կեղծ լուրերի միջոցով նախապես հրեշացման գեբելսյան քարոզչությամբ ատելություն սերմանել ավտոերթի մասնակիցների հանդեպ, այնուհետեւ ոստիկանության եւ խաժամուժի ձեռքով ամենավայրագ ձեւերով բռնություն գործադրել նրանց, այդ թվում՝ կանանց ու երեխաների, ազատագրական պայքարի նվիրյալներ Իգոր Մուրադյանի, Ժիրայր Սէֆիլյանի, Ալեք Ենիգոմշյանի եւ մյուսների նկատմամբ, ինչպես նաեւ ջարդել տասնյակ մեքենաներ եւ հափշտակել գույք:

Բանախոսները պարզաբանեցին, որ նախկին հանցավոր ռեժիմի օրոք անիմաստ են համարել դիմել պատկան մարմիններին, իսկ նրա հեռացումից հետո մինչ օրս սպասել են, որպեսզի իրավապահպան համակարգին հնարավորություն տան Մարտի 1-ի գործով առաջընթաց ապահովելու, ինչպես նաեւ իր նախաձեռնությամբ Բերձորի գործի քննությունը սկսելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել