hetq.am: Գյուղատնտեսական կենդանիների պատվաստանյութերի ձեռքբերման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 22 միլիոն դրամ։ Նման որոշում այսօրվա նիստին ընդունեց կառավարությունը։

Այս գումարով գյուղատնտեսության նախարարությունը ձեռք է բերելու խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարների խշխշան պալար, ոչխարների բրադզոտ և խոշոր եղջերավոր կենդանիների լեյկոզ հիվանդությունների պատվաստանյութեր։