shantnews.am:  Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի գործող տնօրեն Աշոտ Կուրղինյանը նաև խոսել է անցած տարի իր նկատմամբ հարուցված քրեական գործի մասին:

Հիշեցնենք, որ ավելի քան 1 տարի առաջ բուժհաստատությունում ֆինանսական բնույթի չարաշահումներ էին հայտնաբերվել Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի արդյունքում:

Դրանք հաշվետվությունների տեսքով ուղարկվել էին մարզի դատախազություն, որտեղ էլ քրեական գործ էր հարուցվել տնօրենի դեմ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու կապակցությամբ:

Այսօր հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը նշեց, որ այդ գործը փակված է հանցակազմ չլինելու պատճառով: Ավելին, այն վերջին ժամանակների թերևս եզակի գործերից է, որը փակվել է առանց որևէ գումարի բռնագանձման: Աշոտ Կուրղինյանը նշեց, որ իրեն ուղղակի կանչել են իրավապահ մարմիններն ու ասել, որ գնա ու շարունակի աշխատել: