Գյումրին լեփ լեցուն է. հյուրանոցներում ու հյուրատներում գրեթե տեղ չկա |armenpress.am|
07:26 - 21 սեպտեմբերի, 2019

Գյումրին լեփ լեցուն է. հյուրանոցներում ու հյուրատներում գրեթե տեղ չկա |armenpress.am|

armenpress.am: Գյումրին անկախության տոնի առթիվ նախապես սպասել է մոտ 15 հազար հյուրերերի, սակայն քաղաքապետը չի բացառում, որ լինեն ավելի շատ: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց՝ հյուրանոցներում ու հյուրատներում անգամ տեղ չկա:

«Ճիշտն ասած տվյալ ստացա, որ Երևանից դեպի Գյումրի ճանապարհին խցանումներ կան: Նույնիսկ կարող է ավելի շատ այցելուներ լինեն, քան նախապես սպասում էինք: Միայն 1500 մարդ գալու է գնացքով»,-ասաց Բալասանյանը:

Նա նշեց՝ մոտ 2000 մարդ՝ միայն պատվիրակություններ Գյումրի են գալու մարզերից: Նախատեսում են Երևանից ընդունել մոտ 5000 մարդու:

«Հյուրանոցներում, հյուրատներում ազատ տեղ չկա, երեկ ցանկացա մեկ տեղ գտնել, չկարողացա»,-նշեց Բալասանյանը:

Ավելին՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել