Գյումրիում մեկնարկել է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը |armenpress.am|
18:59 - 28 մարտի, 2020

Գյումրիում մեկնարկել է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում մեկնարկել  է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը, որի նպատակն է սոցիալապես անապահով ընտանիքների համար  ապահովել կենսական անհրաժեշտություն համարվող նվազագույն պարենային զամբյուղը:  Ծրագիրը իրականացվում է նախաձեռնող թիմի, Շիրակի մարզպետարանի ու «Գյումրին առանց տնակների հիմնադրամի» հետ համատեղ:

«Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար աշխարհում և, մասնավորապես, ՀՀ-ում կիրառվում են մի շարք սահամանափակումներ, որոնց արդյունքում շատ քաղաքացիներ զրկվում են կարիքների բավարարման համար անհրաժեշտ նվազագույն ֆինանսական միջոցներից։  Շատ քաղաքացիներ այժմ դժվարանում են վաստակել ամենօրյա նվազագույն եկամուտը, ինչի արդյունքում նրանց ընտանիքների համար նվազագույն պարենային կենսապահովման խնդիր է առաջ գալիս»,- ծրագրի մեկնարկն ազդարարող ասուլիսի ժամանակ նշեց նախաձեռնող խմբի անդամ Կարեն Պետրոսյանը:

Քաղաքացիների գրանցումն իրականացվում է http://www.shtapognutyun.am/ կայքի՝ օնլայն ձևաչափով նախապես սահմանված ձևաթղթի միջոցով: Արդեն գրանցված տվյալների բազայից կամավորների միջոցով  կկատարվի գնահատում՝ ընտրելու համար շահառու ընտանիքներին:

Սոցիալական աջակցության պարենային զամբյուղը (ծանրոց) ներառում է մեկ շաբաթվա հաշվարկով պարենային ապրանքներ՝  4 հոգու համար նախատեսված յուրաքանչյուր ծանրոց 10-12 հազար դրամ արժեքով։ Ծանրոցի մեջ մտնող պարենային ապրանքերի ցանկի համար հիմք է ընդունվում ՀՀ պարետատան կողմից սահմանված ապրանքների ցանկը: «Մշտապես գործելու է թեժ գիծ` տեղեկատվության և շահառու ընտանիքներին հուզող հարցերին պատասխանելու համար։ Բացվելու է հաշվեհամար, որտեղ նվիրատուները կարող են փոխանցել իրենց ֆինանսական հանգանակությունները։ Բացի այդ, յուրաքանչյուր նվիրատու կարող է նվիրել ծանրոց»,-նշեց Կարեն Պետրոսյանը:

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել