Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային․ Տավուշի մարզպետը՝ ոսկեւանցի երեխայի մասին |armtimes.com|
22:26 - 30 մարտի, 2020

Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային․ Տավուշի մարզպետը՝ ոսկեւանցի երեխայի մասին |armtimes.com|

armtimes.com: Այսօր հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած15-ամյա ոսկեւանցի երեխայի վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Նա նշեց, տունը, որտեղ երեխան բնակվում է, այդքան էլ վտանգավոր գոտում չէ։ «Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային»,- մանրամասնեց մարզպետը՝ հավելելով, որ դրանից բացի հակառակորդի կողմից եւս մի քանի կրակոցներ են եղել, բայց այլ տուժածներ չկան։

Հիշեցնենք որ, Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքան իր էջում տեղեկացրեց, որ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետեւանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել