Գոլանի բարձունքներ․ տապալված «տարածք խաղաղության դիմաց»-ը
12:06 - 26 մարտի, 2019

Գոլանի բարձունքներ․ տապալված «տարածք խաղաղության դիմաց»-ը

Գոլանի բարձունքները Սիրիայի հարավ–արևմուտքում գտնվող քարքարոտ սարահարթ է, որի ստրատեգիական նշանակությունը շատ ավելին է, քան ֆիզիկական չափերը։

Իսրայելը Գոլանի բարձրունքները Սիրիայից նվաճել է 1967թ․-ի Յոթօրյա պատերազմի վերջում։ Տարածաշրջանի սիրիական բնակչության մեծամասնությունը լքեց տարածքը հակամարտության ընթացքում։

Հաստատվեց անվտանգության գոտի, ու տարածաշրջանն անցավ Իսրայելի ռազմական վերահսկողության տակ, որից անմիջապես հետո սկսեց բնակեցնել Գոլանը։

Սիրիան փորձեց հետ գրավել Գոլանը 1973թ-ի արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ, որը հայտնի է նաև որպես Յոմ Կիպուրի պատերազմ։ Չնայած հսկայական կորուստներին՝ իսրայելական բանակը կարողացավ կանխել անակնկալ հարձակումը։

1974թ․ երկրների միջև կնքվեց զինադադար, և այդ թվականից անվտանգության գոտում գտնվում են ՄԱԿ-ի դիտորդական ուժերը։

Իսրայելը 1981թ-ին միակողմանիորեն աննեքսիայի ենթարկեց Գոլանի բարձունքները, ինչը չճանաչվեց միջազգային հանրության կողմից։ 1981թ․ ՄԱԿ-ի 497-րդ բանաձևով հայտարարվել է, որ «օկուպացված սիրիական Գոլանի բարձունքների հանդեպ իր օրենքները, իրավասությունները և վարչարարությունը պարտադրելու Իսրայելի որոշումը անօրինական է և միջազգային իրավական հետեւանքներ չունի»։

Այս տարի՝ 2019թ-ի մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Թրամփը միակողմանիորեն ճանաչեց Գոլանի բարձունքները որպես Իսրայել պետության տարածք։ ԱՄՆ նախագահը Գոլանի բարձունքները որպես Իսրայելի անբաժան մաս ճանաչելու մասին հուշագիր է ստորագրեց:

Գոլանի բարձունքներում գտնվում է ավելի քան 30 հրեական բնակավայր 20,000 բնակչությամբ։ Այստեղ է ապրում նաև մոտ 20,000 սիրիացի, որոնց մեծ մասը դրուզական համայնքի անդամ են։

Ռազմավարական նշանակություն

Հարավային Սիրիան ու մայրաքաղաք Դամասկոսը, գտնվելով մոտ 60կմ․ հեռավորության վրա, հստակ դիտարկվում են բարձունքից։ Հարկ է նշել նաև, որ 1948 – 1967թթ․ ողջ ընթացքում, երբ Գոլանը Սիրիայի տարածքում էր, սիրիական հրետանին այնտեղից պարբերաբար ռմբակոծում էր Իսրայելի հյուսիային մասը։

Բարձունքները հրաշալի դիտակետ են Իսրայելի համար, այստեղից հեշտությամբ կարելի է հետևել սիրիական կողմի շարժերին։ Գոլանի բարձունքներում հատվում են միաժամանակ Սիրիայի, Իսրայելի, Հորդանանի, Լիբանանի սահմանները։ Տեղանքը նաև բնական բուֆերային գոտի է՝ կանխելու Սիրիայի կողմից ցանկացած հնարավոր ռազմական ներխուժում։

Գոլանի բարձունքները նաև ջրային ռեսուրսների հիմնական աղբույրն են, ինչը հսկայական նշանակություն ունի ջրի պակաս ունեցող տեղանքի համար, այն Իսրայել է մատակարարում սպառվող ջրի ընդհանուր ծավալի մոտ 1/3-րդը։

Հողն այստեղ բերքառատ է, թույլ է տալիս աճեցնել խաղող ու մրգատու ծառեր։

Բանակցությունները

Սիրիայի նպատակն է վերադարձնել Գոլանի բարձունքները խաղաղության որևէ համաձայնագրի շրջանակներում։ 2003թ-ին Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադը պատրաստ էր վերսկսել խաղաղության բանակցությունները Իսրայելի հետ։
Իսրայելում տարածքներ խաղաղության դիմաց սկզբունքն արդեն շրջանառության մեջ էր դրվել։

1999 – 2000թթ․ ԱՄՆ-ի միջնորդությամբ իրականացված խաղաղության բանկցությունների ընթացքում այդ ժամանակվա Իսրայելի վարչապետ Էհուդ Բարաքն առաջարկել էր վերադարձնել Գոլանի տարածքի մեծ մասը Սիրիային։

Սակայն 1999թ-ի բանակցությունների հիմնական խնդիրը խոչընդոտ կհանդիսանա նաև հետագա քննարկումների ընթացքում։

Սիրիան ձգտում էր վերականգնել 1967թ․ սահմանը։ Այդպիսով Դամասկոսը վերահսկողություն կունենար Գալիլեայի (Տիբերիայի) լճի նկատմամբ, որը Իսրայելի խմելու ջրի հիմնական աղբյուրն է։

Իր հերթին Իսրայելն ուզում էր պահպանել վերահսկողությունը Գալիլեայի նկատմամբ։
Սիրիայի հետ այս համաձայնագիրը նշանակում էր նաև տարածքում գտնվող իսրայելական բնակավակավայրերի քանդում։

Իսրայելում հանրային կարծիքը այդքան էլ դրական չէր տարածքների հանձնման գաղափարի նկատմամբ՝ հիմնավորմամբ, որ Գոլանի բարձունքներն ունեն չափազանց կարևոր ռազմավարական նշանակություն։

Իսրայելի ու Սիրիայի քննարկումները վերսկսվում են 2008թ-ին թուրքական կառավարության միջնորդությամբ, սակայն կասեցվում են Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերի հրաժարականից հետո։

2009թ․-ի փետրվարին ընտրված Իսրայելական նոր կառավարությունը՝ Բենյամին Նաթանյահուի գլխավորույթմաբ հայտարարեց, որ պատրաստվում է վարել ավելի կոշտ քաղաքականություն Գոլանի հարցում, իսկ 2009թ․-ի հունիսին Սիրիան իր հերթին հայտարարեց, որ չի տեսնում որևէ գործընկեր իսրայելական կողմում՝ բանակցությունները վարելու համար։

Սիրիայում քաղաքացիական պատերազմ

Բարաք Օբամայի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո նոր աշխատակազմը հայտարարեց, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է վերսկսել բանակցությունները Իսրայելի ու Սիրիայի միջև, սակայն 2011թ-ին Սիրիայում սկսված պատերազմը վերջ դրեց քննարկումներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել