Գործադիրը հավանություն տվեց շուրջ 5 մլն դոլարի ներդրումային ծրագրին․կստեղծվի 20-50 նոր աշխատատեղ |armtimes.com|
08:56 - 23 մայիսի, 2019

Գործադիրը հավանություն տվեց շուրջ 5 մլն դոլարի ներդրումային ծրագրին․կստեղծվի 20-50 նոր աշխատատեղ |armtimes.com|

armtimes.com։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Նյու Իդա» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում իրականացվելիք ներդրումային ծրագիրը։

Ընկերությունը ներկայացրել է հանքային ջրի արդյունահանման եւ շշալցման գործարանի կառուցման ներդրումային ծրագիր, ըստ որի՝ նախատեսում է շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում եւ 20-50 նոր աշխատատեղի ստեղծում՝ 5 տարվա ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել