Գործադիրը 2020-ին Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհ կկառուցի |panarmenian.net|
11:20 - 24 հուլիսի, 2019

Գործադիրը 2020-ին Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհ կկառուցի |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ կառավարությունը ծրագրում է 2020 թվականի մինչև 150 կիլոմետր ճանապարհ կառուցել՝ Արցախի Հանրպետությունը ՀՀ-ին միացնող:

Նա հայտնել է, որ արդեն համապատասխան որոշումը կայացվել է:

«Հարավային ուղղությամբ ճանապարհ՝ Կապանից մինչև Հադրութ ճանապարհն է քննարկվում, և ես հուսով եմ, որ մինչև տարվա վերջ մենք կամփոփենք այս ամբողջ քննարկումները, և արդեն կունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք կառուցելու այդ ճանապարհը», - ասել է Գրիգորյանը:

Նա հավելել է, որ նախատեսվում է ճանապարհը կառուցել կարճ ժամանակում՝ 2020 թվականին, կառուցման ֆինանսական միջոցները կան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել