Գործարար կապերը զարգացնելու համար հուշագիր է ստորագրվել Հորդանանի հետ |shantnews.am|
13:18 - 10 փետրվարի, 2020

Գործարար կապերը զարգացնելու համար հուշագիր է ստորագրվել Հորդանանի հետ |shantnews.am|

shantnews.am: Այսօր՝ փետրվարի 10-ին, մեկնարկել է Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի այցի շրջանակում։ Համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև ստորագրվել է  համագործակցության հուշագիր։

Համաժողովին ներկա էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Հորդանանի Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարիք Համորին։ Երկու կողմերը փաստել են, որ Հայաստանի և Հորդանանի միջև կան տնտեսական կապերի զարգացման բոլոր նախադրյալները, սակայն այդ հնարավորության միայն չնչին մասն է այսօր օգտագործվում:

«Մենք, կարելի է ասել, դեռ գործնականում չենք ճանաչում միմյանց: Մեր քննարկումը գործընկերների հետ եղավ դեռ 10 օր առաջ, մենք քննարկեցնինք, թե ինչ տնտեսական հնարավորություններ կան երկու երկրների միջև և եկանք այն ընդհանուր համաձյանության, որ առկա քաղաքական ջերմ բաերեկամական հարաբերությունները թույլ են տալիս անել էապես ավելին, քան այն տնտեսական ցուցանիշները, որ այժմ կան: Տնտեսական ցուցանիշները մեծ չեն թե´ ներմուծման, թե´ արտահանման առումով, իսկ այս բիզնես ֆորումը կազմակերպվեց այն նպատակով, որ բիզնես ներկայացուցիչները ճանաչեն իրար և ճանաչեն այն տնտեսական հնարավորությունները, որ կան Հայաստանում և Հորդանանում, ստեղծեն ավելի սերտ համագործակցություն և արդյունքում արձանագրեն ավելի մեծ ծավալով և´ առևտրատնտեսական, և´ համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնություններ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Հորդանանի Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարը ևս փաստեց, որ կա հետաքրքրվածություն Հայաստանի հետ համագործակցության:

«Կան բազում ոլորտներ, այդ թվում ՏՏ և IT ոլորտը: Հայաստանը բավական առաջադեմ է այդ ոլորտում, Հորդանանը ևս մեծ առաջընթաց ունի, հետևաբար ես տեսնում եմ համագործակցության մեծ հեռանկարներ: Համագործակցության հեռանկարներ եմ տեսնում նաև տուրիզմի ոլորտում՝ երկու երկրների կողմից, Հորդանանում, օրինակ` կա սրբավայր, որտեղ մկրտվել է Հիսուս Քրիստոսը և կան նաև բազմաթիվ կրոնական տեսարժան վայրեր, ուր արժե այցելել:  Ինչ վերաբերում է արդյունաբերության ոլորտին, ապա այստեղ էլ կան մեծ հեռանկարներ ՀՀ մասնավոր սեկտորի և Հորդանանի մասնավոր սեկտորի միջև»,- նշել է Տարիք Համորին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել