Գումարային առողջացածների թիվը դարձավ 30․ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան
19:43 - 28 մարտի, 2020

Գումարային առողջացածների թիվը դարձավ 30․ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է․

«Այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։

Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։

Գումարային առողջացածների թիվը դարձավ 30»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել