armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Արգիշտի Մեխակյանի հեղինակած օրինագծով առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ՝ մինչ վաճառքի ամիսը ներառյալ, գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը:

Ըստ հիմնական զեկուցող Գևորգ Պապոյանի` ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում անշարժ գույք, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած գույքահարկով, ինչպես նաև հեշտ վարչարարությամբ կմեծանան համայնքային բյուջեները:

Օրենքի նախագիծը հունվարի 24-ի ՀՀ Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց 69 կողմ, 32 դեմ և 7 ձեռնպահ ձայներով: