Գրավը կդառնա խափանման առանձին միջոց |lragir.am|
17:15 - 25 մարտի, 2020

Գրավը կդառնա խափանման առանձին միջոց |lragir.am|

lragir.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գրավը դարձնել խափանման առանձին միջոց: Կառավարության օրինագիծը խորհրդարանի նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է իրավակիրառ պրակտիկայում երկար ժամանակ քննարկված գրավը՝ որպես կալանքին այլընտրանքային խափանման միջոց ինստիտուտը բացառելու համատեքստում: Նախագծի հիմնական գաղափարն այն է, որ գրավը լինի խափանման առանձին տեսակ, առանձին միջոց, և հնարավորինս բացառենք ազատազրկման հետ կապված խափանման միջոցի կիրառումը պրակտիկայում»,- նշել էր Բադասյանը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 112 կողմ և 1 դեմ ձայնով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել