«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում աշխատակիցները բողոքում են, որ իրենց ստիպում են աշխատանքից ազատման դիմում գրել |factor.am|
18:05 - 27 փետրվարի, 2020

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում աշխատակիցները բողոքում են, որ իրենց ստիպում են աշխատանքից ազատման դիմում գրել |factor.am|

factor.am: «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում աշխատակիցներին ստիպում են ազատման դիմում գրել։ «Բոլորին հեռացնում են աշխատանքից, որ հավաքվեն՝ մի 200 հոգի մարդ կհավաքվի», – ասել էր աշխատանքից ազատված բուժքույր Ժենյա Մկրտչյանը։

Բուժքրոջ խոսքով՝ բժշկական կենտրոնի տնօրինությունից տարբեր բաժինների աշխատակիցներին ստիպել են ազատման դիմում գրել, հակառակ դեպքում ասել են՝ այնպես կազատեն, որ այլ տեղ աշխատանքի ընդունվել չկարողանան․ «Բերում են իրա հորքուրի, մորքուրի աղջիկներին, մենեջերներ են բերում։ Մեր աշխատավարձերն իջեցնում են, իրանց բերած մարդկանց աշխատավարձերը՝ բարձրացնում։ Էդ էլ հո փաստ ա։

Ինչո՞ւ իմ աշխատավարձը իջավ՝ առանց ինձ զգուշացնելու։ 10 տարի աշխատել եմ այս հիվանդանոցում, որևէ նկատողություն չեմ ստացել, հիմա փրփուրներից են կախվել, գալիս պատճառ են գտնում, ազատում են աշխատանքից»։

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանն ասաց, որ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում որոշ աշխատակիցների կողմից աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ են կատարվել, ինչի արդյունքում նրանց հանդեպ այս պահին տեղի է ունենում կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց»։

Թե ինչի համար են որոշել «պատժել» աշխատակիցներին՝ Խաչատրյանը պարզաբանեց․ «Հատուկ դեղորայքային ռեժիմը խախտվել է, պացիենտից գումար են պահանջել և վերցրել, աշխատանքային ժամին տեղից բացակայել են, քնել են աշխատանքային ժամերին, պացիենտների և նրանց հարազատների ներկայությամբ անպատշաճ բառապաշար են կիրառել»։

Ավելին՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել