lratvakan.am:   2019 թվականին «Արմաթ» լաբորատորիաներով համալրվեցին Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի բոլոր դպրոցները, որտեղ սովորում է 33+ աշակերտ: Ցուցանիշը ռեկորդային է: Կառավարությունը բազմիցս խոսել է այն մասին, որ «Արմաթը» կրթական ամենահաջողված ծրագրերից է, բյուջետային քննարկումների ժամանակ ԱԺ-ում կառավարող ուժի պատգամավորները նշում էին, որ 2020 թվականին Հայաստանի բոլոր դպրոցները կհամալրվեն «Արմաթ»-ներով և Հայաստանը կդառնա առաջին և միակ երկիրը, որն ինժեներական կրթությունը սկսում է դպրոցից:

Բայց ի՞նչ կատարվեց իրականում. ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրեց «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը: Սա, թերևս, վարչապետ Փաշինյանի ասած սաբոտաժի դասական օրինակն է: