Դանիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում |armenpress.am|
07:26 - 05 հունիսի, 2019

Դանիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում |armenpress.am|

armenpress.am։ Հունիսի 5-ին՝ ազգային տոնի՝ Սահմանադրության օրը, Դանիայում մեկնարկել են Ֆոլկետինգի (միապալատ խորհրդարանի) ընտրությունները: 179 մանդատի համար պայքարելու են 13 կուսակցությունների 900 թեկնածուներ:

Օրենսդիր մարմնում չորս տեղ նախատեսված Է երկու ինքնավարությունների՝ Գրենլանդիայի եւ Ֆարերյան կղզիների համար: Նրանք թագավորության կազմում օգտվում են լայն ինքնակառավարման իրավունքից: Voxmeter սոցիոլոգիական կենտրոնի ամենավերջին հարցումը վկայում Է այն մասին, որ քվեարկությունից հետո 74 մանդատ բաժին կհասնի աջ կենտրոնամետ կապույտ դաշինքին. 101 մանդատ՝ կարմիր ձախ կենտրոնամետ դաշինքին:

 

Առաջինը ներառում Է Սոցիալ-դեմոկրատական, Սոցիալ-լիբերալ եւ Սոցիալիստական ժողովրդական կուսակցությունները, ինչպես նաեւ «Միասնական ցուցակ-«Կարմրականաչ միություն» եւ «Այլընտրանք» կուսակցությունները:

Երկրորդը՝ Լիբերալ կուսակցությունը (Վենստրե), Դանիայի ժողովրդական եւ Պահպանողական ժողովրդական կուսակցությունները, ինչպես նաեւ Լիբերալ դաշինքը: Այդպիսով, կապույտ դաշինքը 16 մանդատ կկորցնի 2015 թվականի խորհրդարանակն ընտրությունների համեմատությամբ, իսկ կարմիր դաշինքը ցույց կտա վերջին 50 տարվա լավագույն արդյունքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել