Դանիան երրորդն է հյուսիսեվրոպական երկրներից, որն այս տարի ձախակողմյան ուժերից կազմված նոր կառավարություն է ձևավորել |tert.am|
06:23 - 26 հունիսի, 2019

Դանիան երրորդն է հյուսիսեվրոպական երկրներից, որն այս տարի ձախակողմյան ուժերից կազմված նոր կառավարություն է ձևավորել |tert.am|

tert.am:  Դանիան դարձել է երրորդ հյուսիսեվրոպական երկիրը, որն ընթացիկ տարում ձախակողմյան ուժերից կազմված նոր կառավարություն է ձևավորել:

Ինչպես նշում է The Guardian-ը, երկրի նորաստեղծ կառավարությունը գլխավորել է երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը՝ 41-ամյա Մեթե Ֆրեդերիքսենը:

«Մեծ ուրախությամբ կարող եմ հայտնել, որ երեք շաբաթ տևած բանակցություններից հետո մենք նոր կառավարություն ենք ձևավորել»,-հայտարարել է վարչապետը:

Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 5-ին կայացած ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է ձախակողմյան ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը՝ Ֆրեդերիքսենի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ: Դրա հետևանքով աջակողմյան ուժերի ներկայացուցիչ Լարս Լոկե Ռասմուսենը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից:

Հայտնի է, որ տարեսկզբին սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները նոր կառավարություններ են ձևավորել նաև Ֆինլանդիայում և Շվեդիայում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել