Դանիբեկյանի վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու համար
 |news.am|
18:27 - 16 ապրիլի, 2020

Դանիբեկյանի վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու համար |news.am|

news.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վիրահատության վերաբերյալ ԲԴԽ հայտարարությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու հանձարարությամբ: Այս մասին հայտնեց Դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրելով վերջին օրերին դատավոր Աննա Դանիբեկյանի անձի շուրջ որոշ լրատվամիջոցներում եւ համացանցում տեղ գտած մի շարք հրապարակումները, մասնավորապես՝ ս.թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբի» կողմից հրապարակված «Աննա Դանիբեկյանը պետպատվերով ենթարկվել է քթի վիրահատության» եւ ապրիլի 13-ին «5-րդ ալիքի» կողմից հրապարակված ««Կարճ ասած»՝ Սեւակ Հակոբյանի հետ» տեսանյութերը , արձանագրել է, որ դրանցում բանախոսները թույլ են տվել ոչ միայն բարոյականության տեսանկյունից անընդունելի արտահայտություններ, ինչն ինքնին դատապարտելի է, այլ նաեւ հրապարակել են օրենքով պաշտպանված տեղեկություններ /բժշկական գաղտնիք պարունակող, անձնական կյանքին վերաբերող/, ինչի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հրավիրել է  ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել