Դանիել Իոաննիսյանի գլխավորած ՀԿ–ն Ալեն Սիմոնյանի հայտարարագրի հարցով հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՔԾ |news.am|
08:41 - 04 հունիսի, 2019

Դանիել Իոաննիսյանի գլխավորած ՀԿ–ն Ալեն Սիմոնյանի հայտարարագրի հարցով հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՔԾ |news.am|

news.am: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն այսօր՝ հունիսի 4-ին, հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Հատուկ Քննչական ծառայություն՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում կեղծ տվյալների առնչությամբ։ Այս մասին ասաց ՀԿ–ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը ավելի վաղ տեղեկություն էր տարածել, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2018թ. ներկայացրած հայտարարագրերում ունեցվածքի մասին տվյալները կեղծ են, եւ դա, հնարավոր է, արվել է ապօրինի հարստացումը թաքցնելու համար։

Ալեն Սիմոնյանը ի պատասխան հայտարարել էր, որ սա անլուրջ վերբերմունք է Դանիել Իոաննիսյանի կողմից, ներկայացրել էր վարկային գծի վերաբերյալ տեղեկանք եւ վստահեցրել, որ ինքը ապօրինի չի հարստացել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել