lragir.am։ «Դաշնակցություն-Ռոբերտ Քոչարյան հարց մենք օրակարգում չունենք», – այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էին իրենց ակցիային մասնակցում Քոչարյանի աջակիցները, նա պատասխանեց.

«Է, դուք էլ գայիք մասնակցեիք, դա բաց էր: Եվ մենք, ի տարբերություն այլոց, ոհմակի նման չենք հարձակվում և օպերայի հրապարակից որևէ մեկին չենք քշում»: