Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել
10:59 - 07 հունիսի, 2019

Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել

Այսօր Դավիթ Խաժակյանը տեսաձայնագրություն էր հրապարակել՝ նշելով, որ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել իր մերձավորի հետ։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Նախքան այդ հրապարակումը՝ միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որի հիման վրա ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում արդեն իսկ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այնուհետև Դավիթ Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ,որը նրան առաջարկել է հաղորդում տալ ոստիկանություն, ինչի հիման վրա էլ, ոստիկանության պետի հանձնարարությամբ հիշյալ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել էր, որ երեկ իր մերձավորներից մեկը, ով վարձակալած տարածքում գործունեություն է ծավալում, ուշ երեկոյան այդ տարածքի դուռը կողպելիս է եղել, երբ նրան են մոտեցել են 2 հարբած անձ, հարցրել են թե ինչ է անում, ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ, ապա հարվածելով ու քաշքշելով նստեցրել են մեքենան և տարել ոստիկանության բաժին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել