pastinfo.am։ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) անունը շոշափող երկու նոր քրեական գործերն ուղարկվել են Քննչական կոմիտե։ Այս մասին հայտնեցին Դատախազությունից։

Թեև Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, նա համարվում է պաշտոնատար անձ, իսկ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ պաշտոնատար անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների գործի նախաքննությամբ զբաղվում են հատուկ քննչական ծառայության քննիչները:

Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ ճանապարհային ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Շարունակությունը՝ pastinfo.am-ում