Դատախազությունը Էդմոն Մարուքյանին առերևույթ սպառնալու հարցով հաղորդումը ուղարկել է ոստիկանություն |armenpress.am|
20:21 - 11 փետրվարի, 2020

Դատախազությունը Էդմոն Մարուքյանին առերևույթ սպառնալու հարցով հաղորդումը ուղարկել է ոստիկանություն |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին առերևույթ հնչած սպառնալիքների  հարցով գրությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Գրությանն ընթացք է տրվելու Քրեական դատավարության օրենսգրքի 180 (հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում) և 181 (հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին,2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին) հոդվածի հատկանիշներով:

Փետրվարի 11- ին լրագրողների հետ զրուցում Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ անհայտ անձանց կողմից սպառնալիքներ է ստանում և դրանց վերաբերյալ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել